տուն Քաղաքական Միջազգային Օբամայի հորեղբորը թույլ տվեցին մնալ ԱՄՆ-ում

Օբամայի հորեղբորը թույլ տվեցին մնալ ԱՄՆ-ում

222
0

obama-oncle

Բոստոնի ներգաղթյալների հարցերով դատարանը որոշում է կայացրել՝ թույլատրել շուրջ 20 տարի ԱՄՆ-ում անօրինական բնակվող Օնյանգո Օբամային, ով ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հորեղբայրն է, մնալ Միացյալ Նահանգներում։ Այս մասին հաղորդում է The Boston Globe-ը։

Դատավորը որոշել է, որ համաձայն օրենքի՝ բոլոր նրանք, ովքեր մինչև 1972 թվականը ժամանել են ԱՄՆ, կարող են ստանալ ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք։ Դատարանին Օբամայի հորեղբայրն ասել է, որ ԱՄՆ-ում ինքը բնակվում է 1963 թվականից և միշտ վճարել է հարկերը։

Հիշեցնենք, որ Օնյանգո Օբաման ներգաղթյալների հարցով ծառայության ուշադրության կենտրոնում հայտնվել էր 2011 թվականին, երբ պարզել էր, որ նրա փաստաթղթերի հետ կապված կան խնդիրներ։ Օբամայի հորեղբորը սպառնում էր արտաքսում՝ կեցության կարգը խախտելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here