տուն Քաղաքական Միջազգային Օբամայի համակուրսեցին նշանակվել է Չեխիայում ԱՄՆ դեսպան

Օբամայի համակուրսեցին նշանակվել է Չեխիայում ԱՄՆ դեսպան

171
0

Andrew-Shapiro

Չեխիայում ԱՄՆ-ի նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ամերիկացի փաստաբան, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համակուրսեցի Էնդրյու Շապիրոն։ Շապիրոն և Օբաման միասին սովորել են Հարվարդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Այս մասին հաղորդում է չեխական ռադիոն։

Այս պաշտոնում Շապիրոն փոխարինելու է Նորման Այսենին, ով նույնպես Հարվարդի շրջանավարտ է։ «Շապիրոն դիվանագիտական փորձ չունի, Պրահայում նոր աշխատանքի պատճառով նա լքում է աշխատանքը հայտնի իրավաբանական ընկերությունում, որը զբաղվում է կոմերցիոն իրավունքով», — հայտնել է չեխական ռադիոն։