տուն Քաղաքական Միջազգային Օբամայի խորթ եղբայրը պատմել է իրենց հոր դաժանությունների մասին

Օբամայի խորթ եղբայրը պատմել է իրենց հոր դաժանությունների մասին

146
0

alg-barack-obama-father-jpg

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը պատմել է իրենց ընդհանուր հոր` Հուսեյնի մասին: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Մարկ Օբաման իր գրքում իրենց հորը ներկայացրել է որպես հարբեցող և մոր նկատմամբ կոշտ վերաբերմունք ցուցաբերող մարդ: «Հիշում եմ, թե ինչպես էր մայրս բղավում, հիշում եմ կոտրվող իրերի ձայները: Հիշում եմ, որ չէի կարողանում պաշտպանել նրան», — գրել է Մարկը:

Նա նաև պատմել է, թե ինչպես է իր հայրը, չնայած դատարանի որոշմանը, մուտք է գործել իրենց բնակարան և դանակը դրել մոր պարանոցին: Այն ժամանակ Օբամայի կրտսեր եղբայրը եղել է 6-7 տարեկան:

Այս գրքի միջոցով Մարկ Օբաման փորձում է ուշադրություն հրավիրել ընտանեկան բռնության խնդրի վրա: Գրքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է բարեգործությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here