տուն Քաղաքական Միջազգային Օբամայի անվտանգությունը Հաագայում ապահովող երեք աշխատակիցները ալկոհոլի չարաշահման պատճառով հետ են ուղարկվել...

Օբամայի անվտանգությունը Հաագայում ապահովող երեք աշխատակիցները ալկոհոլի չարաշահման պատճառով հետ են ուղարկվել ԱՄՆ

74
0

netherlands-nuclearsummit

ԱՄՆ գաղտնի ծառայությունների երեք աշխատակիցներ, որոնք զբաղվում էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության ապահովմամբ Հաագա կատարած այցի ժամանակ, հեռացվել են աշխատանքից և հետ ուղարկվել ԱՄՆ՝ ալկոհոլի չարաշահման պատճառով։

Երեքշաբթի երեկոյան գերատեսչության ներկայացուցիչ Էդ Դոնովանը հայտնել է այդ միջադեպի մասին։ Նա չի մանրամասնել տեղի ունեցածը, սակայն The Washington Post-ին հայտնի է դարձել, որ Հաագայի հյուրանոցներից մեկում՝ Օբամայի ժամանելու նախօրեին անվտանգության ծառայության աշխատակիցները մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել, իսկ նրանցից մեկը քնել է հյուրանոցի միջանցքում։ Առավոտյան հյուրանոցի աշխատակիցները հայտնաբերել են նրան և տեղյակ պահել կատարվածի մասին ԱՄՆ-ի դեսպանատանը։