2011 թվականին Սպիտակ տան վրա կրակ բացած տղամարդը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
23-ամյա Օսկար Ռամիրո Օրտեգան նշել է, որ Աստված նրա առջև խնդիր էր դրել սպանելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Սակայն Օրտեգայի հարձակման ժամանակ ոչ ոք չէր տուժել, միայն փամփուշտներից մեկը կոտրել էր Սպիտակ տան պատուհաններից մեկը, իսկ երկրորդը մնացել էր շենքի պատի մեջ։ Օբաման այդ ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ի սահմաններից դուրս։
Օրտեգա-Էրնանդեսը նաև պետք է վճարի 94 հազար դոլար որպես վնասների փոխհատուցում։