ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովը Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում հաստատեց Քրիստին Լագարդին։ Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում։
«Եվրոպական խորհուրդը հաստատել է Քրիստին Լագարդին Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Այդ պաշտոնում նա Մարիո Դրագիին կփոխարինի 1919 թվականի նոյեմբերի 1-ից։ Ավելի վաղ նրա թեկնածությունը հաստատել են Եվրախորհրդարանը եւ ԵՄ խորհուրդը»,- ասված է փաստաթղթում։