տուն ժամանց Շոու-բիզ Քրիստինե Պեպելյանն ընկեր է, ոչ թե մարզիչ

Քրիստինե Պեպելյանն ընկեր է, ոչ թե մարզիչ

278
0

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որն այժմ մասնակցում է Հայաստանի ձայնը նախագծի երկրորդ եթերաշրջանին, որպես ժյուրիի անդամ, իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ կոչն է արել իր թիմի անդամներին.

Իմ շատ սիրելի ԹԻՄ !

Վաղը մեզ համար սկսվում է մի շատ կարևոր փուլ:
Ուզում եմ իմանաք, որ ամենակարևոր փուլը, այսինքն Կույր Լսումների փուլը մենք արդեն միասին անցել ենք: Մեր բոլորի համար դա ամենապատասխանատու պահն էր, որովհետև այդ ժամանակ էր, որ մենք ընտրեցինք միմյանց ու դարձանք ԹԻՄ: Ես ընտրեցի ձեզ, իսկ դուք ՝ ինձ, դա մեր ընկերության սկիզբն էր: Ինձ համար ընկերությունը վեր է ամեն տեսակ մրցույթներից: Դա այն էր, ինչը կոչվում է վստահություն:
Սա նշանակում է, որ ես ձեզ չեմ ընտրել միայն այս մրցույթի համար, ես ձեզ ընտրել եմ ընդմիշտ:
Ես ձեզ ընտրել եմ այն բոլոր րոպեների համար, երբ որ կունենաք իմ կարիքը:
Չնայած, որ այս մրցույթի կանոնների համաձայն ես Մարզիչ եմ կոչվում, բայց դուք գիտեք, որ ես ձեր ընկերն եմ ու հաճախ ես եմ ձեզանից սովորում:
Անկախ նրանից, թե ես ինչ կորոշեմ և ով կմնա նախագծում հիշեք՝ մենք մի ԹԻՄ ենք, իսկ դա նշանակում է, որ դուք իրար հակառակորդ լինել չեք կարող, եթե անգամ ըստ մրցույթի կանոնների այս փուլը Մենամարտ է կոչվում:
Անչափ ուրախ եմ մեր ծանոթության համար և ուզում եմ, որ այս նախագիծը դառնա մեր կյանքի ամենալուսավոր հուշերից մեկը:
Ես ձեզ շատ եմ սիրում և շնորհակալ եմ վստահության համար:
Միշտ ձեր ընկեր` Քրիստինե Պեպելյան!

Երգչուհու գրառմանը հետեւել են բազմաթիվ դրական եւ շնորհակալական մեկնաբանություններ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here