տուն Հասարակություն Իրավական Քրեական պատասխանատվություն՝ նորածնից հրաժարվելու սպառնալիքի համար

Քրեական պատասխանատվություն՝ նորածնից հրաժարվելու սպառնալիքի համար

382
0

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն քվեարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի օգտին:

Ըստ փոփոխության՝ Հայաստանում քրեական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք կստիպեն ծնողներին հարկադրաբար հրաժարվել իրենց նորածին երեխաներից:

Հիշեցնենք՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն անելն առաջացավ Հայաստանում երեխաների վաճառքի հիման վրա քրեական գործի հարուցումից հետո: