տուն Լուրեր Քրեական հանցագործությունից ներողությամբ չեն ազատվում

Քրեական հանցագործությունից ներողությամբ չեն ազատվում

154
0

00+ նիկոլ-փաշինյան1

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հարց ուղղելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ասաց.«Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Տարոն Մարգարյանի, այսպես կոչված, ատենախոսության պաշտպանությունը վերածվեց քրեական օրենսգրքի 564 հոդվածով նախատեսված հանցագործության, այսինքն խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական գործունեությունը: Սրանից հետո փոխանակ Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը պատժի այդ երիտասարդներինˋ իմանում ենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը խրախուսել է նրանց մի միջոցառման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Սերժ Սարգսյանը: Որպես հետևանաք ահա այս պարգևատրումներից ոգևորված արդեն մեկ այլ տեղում Ագրարային համալսարանի ուսխորհրդի ներկայացուցիչները խանգարում են մի խումբ քաղաքացիների, ովքեր իրենց օրինական իրավունքներն էին իրականացնում: Պարո՛ն Աշոտյան, ինչ է կատարվում: Դուք ձևավավորել եք մերձհանրապետական խմբակներ, որոնց միջոցով ձեր վերահսկողության տակ եք պահում ուսումնական հաստատությունները»,- ասաց պատգամավորըˋ ավելացնելով, որ, եթե նրանք չեն պատժում օրինախախտ ուսանողներին, ապա հանրությունը պետք է զբաղվի նրանց կարգի հրավիրմամբ: Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ հանրության շրջանում ևս կան «պինդ տղերք», որոնք կկարողանան կարգի հրավիրել հանրապետական երիտասարդներին:

Պատգամավորի հարցադրմանը ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ասաց, որ ուսանողները արդեն ներողություն են խնդրել և ինքը կողմնակից չէ, երբ ուսանողներին քաղաքական հայացքների համար պատժում ենˋ նկատելով, որ ժամանակին, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նույնպես քաղաքական հայացքների համար հեռացրել են Երևանի պետական համալսարանից:

Այս դիտարկմանը ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ուսանողները քրեական հանցագործություն են իրականացրել, որի համար նախատեսվում է քրեական պատիժ.«Գուցե Մարտի 1-ի սպանությունների մեղավորները նույնպես ներողություն են խնդրել, և դրա համար է, որ չեք ցանկանում բացահայտել: Այդ երիտասարդները քրեական հանցագործություն են իրականացրել, որի համար քրեական օրենսգրքով պետք է պատժվեն»,- ասաց պատգամավորը: