Ռուսական կրիմինալ Primecrime.ru կայքը դեռ մարտ ամսին տեղեկացրել էր, որ Երևանում քրեական հեղինակություններ Տույի և Երրորդմասցի Լյովիկի կողմից ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկը:
Դրանից հետո բազմաթիվ իրարամերժ տեղեկություններ հայտնվեցին մամուլում: Ըստ դրանցից մի մասի՝ «օրենքով գողը» դուրս էր եկել երկրից:
Մյուս տեղեկություններով` երրորդմասցի Լյովիկն ու Տուն էին գնացել Հայաստանից: Շրջանառվեց նաև տեղեկություն, որ դրսից բազմաթիվ «օրենքով գողեր» են գալու այս հարցը լուծելու համար:
Ըստ գողական օրենքների՝ «օրենքով գողին» խփելու իրավունք ունի միայն գողը: Այսինքն, Գևորիկին ծեծողները դաժան պատժի են արժանանալու: Մամուլում խոսվեց նաև հայտնի «քսիվի» մասին, որը մի քանի հայաստանցի գողերի անունից ուղարկվել էր քրեակատարողական հիմնարկներˋ Լյովիկի ու Տույի հեղինակազրկման պահանջով:
Ստացվում է, որ Լյովիկն ու Տուն խնդիրներ ունեն մարդու հետ, ով այս պահին ամենաազդեցիկ «օրենքով գողերից» է, և մեծ հարգանք է վայելում ԱՊՀ քրեական տարրերի մոտ:
Պատերազմը շարունակվում է: