տուն Հասարակություն Իրավական Քրեական գործ՝ ավիացիայի ոլորտի հետ կապված. վարչապետը փակագծեր է բացում

Քրեական գործ՝ ավիացիայի ոլորտի հետ կապված. վարչապետը փակագծեր է բացում

228
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանին քաղավիացիայի ոլորտի մասին խոսեց: Նա ասաց, որ Քաղավիացիայի կոմիտեն, Հաշվեքննիչ պալատի տվյալներով, չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում: Հաշվեքննիչ պալատի տեղեկանքում գրված է, թե ինչու չի կարողանում, քանի որ Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմաբ ունի պարտավորություն, բայց չունի լծակներ՝ պարտավորությունը կատարելու:

Վարչապետը նաև տեղեկացրեց՝ եղել են մի շարք զարգացումներ: 2019-ի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է մի ավիաընկերություն եւ որոշակի զգուշացում ուղարկել Քաղավիացիայի կոմիտեի համապատասխան պաշտոնյային: Նա, սակայն, չի զեկուցել կոմիտեի ղեկավարին՝ Տաթեւիկ Ռեւազյանին: «Երկու ամիս անց Եվրոպայում տեղի ունեցած քննարկումից պարզաբանումների պրոցես է սկսել, այդ աշխատակիցն ազատվել է աշխատանքից եւ աշխատանքի անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել եւ խախտումներ էր ունեցել»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:

Արդյոք կա քրեական գործ դեպքի հիման վրա: Վարչապետը պատասխանեց՝ երկու քրեական գործ կա: Մեկը այս դրվագի հետ է կապված:

Ինչպե՞ս է լուծվելու խնդիրը: Վարչության կարգավիճակը, ըստ Փաշինյանի, պետք է փոխվի այնպես, որ ինքնածախսատար ընկերություն լինի, ինչպես Կադաստրի կոմիտեն, ունենա նաև պատշաճ մասնագետներ: