Այսօր Ազգային Ժողովի նիստին քվեարկության դրված «Սննդամթերքի անվտանգության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Այս օրենքն այն օրենքն է, որը լիքը անհեթեթություններ ունի իր մեջ, բայց օրենքը լավ օրենք է: Որպեսզի մենք չընկնենք հիմար վիճակի մեջ և քվեարկենք լավ օրենք, որի մեջ լիքը անհեթեթություններն են՝ ես առաջարկում եմ ընդհանրապես չքվեարկել: Եթե հնարավորություն լիներ ընդհանրապես հանել քվեարկությունից այս օրենքը՝ շատ ավելի լավը կլիներ: Եթե ոչ, ապա ես առաջարկում եմ՝ չքվեարկենք»,-ասաց Մանուկյանը:
Հեգնելով ՀԱԿ պատգամավորինˋ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց.
«Քվեարկում ենք լավ օրենքը»:
68 կողմ, 2 դեմ և 10 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց «լավ»՝ սննդամթերքի անվտանգության մասին օրենքը: