«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է վարչության նիստը: Նիստին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը քիչ առաջ դուրս եկավ գրասենյակից: Նրան հաջորդեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այնուհետեւ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որն ասաց՝ քննարկվել են կուսակցական հարցեր: