Ավտոմեքենայի ղեկին նստած քուվեյթցի կինը ձերբակալվել է Սաուդյան Արաբիայում՝ շաքարային դիաբետով տառապող հորը հիվանդանոց հասնցելու ճանապարհին: Այս մասին հաղորդում է Independent-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Kuwait Times-ի հաղորդմամբ՝ կինը մեքենան վարում էր Քուվեյթի սահմանին կից, երբ ոստիկանությունը կանգնեցրել և ձերբակալել է նրան:
Հիշեցնենք, որ ընդամենը մի շաբաթ առաջ սաուդցի կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել մեքենա վարելու արգելքի դեմ՝ նկարահանելով իրենց ղեկին նստած և այդ լուսանկարներն ու տեսահոլովակները համացանցում տարածելով: