Երգչուհի Քորթնի Լավը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Tomnod կայքում հրապարակված լուսանկարներում հայտնաբերել է կործանված մալայզիական ինքանթիռը։ Նա կարծիք է հայտնել, որ հրապարակված լուսանկարում ինքնաթիռի բեկորներ են և վառելիք։
«Ես փորձագետ չեմ, սակայն եթե ուշադիր նայենք, ապա այն նման է ինքնաթիռի և նրա կողքին նավթի հետքեր են», — գրել է Լավը։
Մալայզիական իշխանություններն այս տեղեկությունը չեն մեկնաբանել։
Տեղեկացնենք, որ Tomnod կայքը հրապարակում է արբանյակներից արված լուսանկարներ և թույլ է տալիս համացանցի օգտատերերին դիտել տարբեր տեղանքները տիեզերքից։