Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Ծովինար Բարխուդարյանը մարտահրավեր է նետել լրագրողական աշխարհին՝ շուտասելուկային իր ապշեցնող հմտությամբ։ Նա որոշել է «լույսի արագությամբ» արտասանել Վաչագան Սարգսյանի հեղիանակած «Կորոնավիրուս-Քոռանավիրուսը» շուտասելուկը։ 50 վայրկյանի ընթացքում հաղորդավարուհին անհաշվելի բառեր է արտաբերում և դա անում է առանց սխալվելու, գրում է Sputnik-ը:
Տեսանյութը հաղորդավարուհին տարածել է Facebook-ի իր էջում։
«Երբեմն նկատողություն եմ ստանում, հիմնականում մեր տատիկներից ու պապիկներից, որ «Լուրերը» շաաատ արագ եմ կարդում: Սիրելիներս, բա, որ սա լսեիք»,- տեսանյութի նկարագրությունում գրել է նա։
Տատիկ-պապիկները շուտասելուկը հավանել են, թե ոչ՝ չգիտենք, բայց Ծովինարի հետևորդներին տեսանյութը շատ է դուր եկել։ Կարճ ժամանակում այն արագորեն տարածվել է համացանցում և բազմաթիվ հավանումների արժանացել։
«Լսի, դու ինչի՞ ռեպ-բաթլների չես մասնակցում»,- մեկնաբանություններում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Էմինեմը «հանգստանում է», «Ծովիկ, կուրկուտ ըս անում», «Կանդելակին «հանգստանում է», «վայ, ընտիր է, վար ասում լոխ մունքընք»,- նշել են Ծովինարի շուտասելուկային ասմունքով հիացած օգտատերերը։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: