տուն Լուրեր Տեսանյութ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է հանդիպեին բանտում, ոչ թե նրանցից մեկի...

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է հանդիպեին բանտում, ոչ թե նրանցից մեկի տանը (տեսանյութ) 1in.am

269
0

Խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրում առկա ճգնաժամի հաղթահարման համար առանցքային նշանակություն ունի, սակայն արժանանում է քննադատությունների, և այս հարցի շուրջ կոնսոլիդացիա չկա անգամ խորհրդարանի խմբակցությունների միջև:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության հիմնադիր Արման Բաբաջանյանը նշեց, որ այս հարցը միայն ՍԴ-ին չի վերաբերում, այլ շատ ավելի խորքային է և վերաբերում է Հայաստանի ապագային ու ինքնիշխանությանը, Հայաստանի թիկունքային ապահովվածությանը: «Ցավում եմ, որ իշխող թիմը ուշ հասկացավ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու անհրաժեշտության մասին, դրա օրհասականությունն ի հայտ եկավ այս տարեսկզբին՝ ՍԴ-ի կողմից վաղ կենսաթոշակի մասին օրինագծի մերժումից հետո, և ձեռնամուխ եղանք հանարաքվեի ճանապարհով հարցը լուծելուն: