
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկեց պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությամբ։
Նա դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ պաշտպանական կողմը նման միջնորդությամբ է հանդես գալիս։
Հովհաննես Խուդոյանը պնդեց, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք իր պաշտպանյալի նկատմամբ։ Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը։