տուն Հասարակություն Իրավական Քոչարյանի պաշտպանները՝ Պողոս Պողոսյանի գործի վերաբացման մասին

Քոչարյանի պաշտպանները՝ Պողոս Պողոսյանի գործի վերաբացման մասին

719
0

ՀՀ դատախազությունը երեկ  տեղեկացրել է՝ Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ  հարուցված քրեական գործով նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով, Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ:

Հիշեցնենք՝ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականին՝ «Առագաստ» սրճարանում։ Նա սպանվել է այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկվելու պատճառով: Ականատեսների վկայությամբ՝ ծեծի պատճառը Պողոսյանի կողմից նախագահին ուղղված ողջույնի անհարգալից ձևն էր: Չնայած նրան, որ, որոշ վկաների պնդմամբ, ծեծին մասնկացել են մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամին՝ Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանին  դատարանը  դատապարտեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման:

Araratnews.am-ը  Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյանին եւ Հայկ Ալումյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանը ներգրավվի սույն գործում: «Ես Պողոս Պողոսյանի գործին ընդհանրապես չեմ առնչվել, գործից տեղյակ չեմ, բացի այն ինֆորմացիայից, որը կա լրատվամիջոցներում»,- պատասխանեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը դժվարացավ  ասել, թե ինչ կերպով  Պողոս Պողոսյանի սպանությունը կկապվի Ռոբերտ Քոչարյանի հետ:

Արամ Օրբելյանը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ չէ Պողոսյանի սպանության դեպքին, հետևաբար չցանկացավ որեւէ ենթադրություն անել:

Փաստաբանները հավաստիացրին՝ Պողոս Պողոսյանի գործի, դրա վերաբացման վերաբերյալ քննարկում չեն ունեցել իրենց պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here