տուն Հասարակություն Իրավական Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի գործի քննությունը հետաձգվել է

Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի գործի քննությունը հետաձգվել է

353
0

Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական գործի քննությունը հետաձգել է: Այն տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 14:10-ին:

Քննության հետաձգման պատճառը ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի բացակայությունն էր: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի դիմումի հիման վրա սկսվել է վարույթ, դեմ չէր Չիչոյանի բացակայությամբ շարունակել գործի քննությունը, սակայն Ալեքսանդր Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դեմ էր: Ուստի,  ԲԴԽ-ը գործի քննությունը հետաձգեց: