Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի կալանքի տակ: Նա համաշխարհային հանցագործ է: Այսօր վերաքննիչ դատարանում ասաց «Մարտի մեկի» գործով տուժող իրավահաջորդներից Սուրեն Գեւորգյանը:
Դատավոր Արսեն Նիկողոսյանը հորդորեց տուժողի իրավահաջորդին ավելորդ բառեր չօգտագործել:
Տուժողի իրավահաջորդն էլ ասաց, որ երկնքից իջեցրել են Քոչարյանին, ներկայացնում են ոտքերն ամպոտ, մինչդեռ Քոչարյանը, ըստ տուժողի, Թալեաթն է:
Արսեն Նիկողոսյանը հորդորեց խոսել ըստ էության. «Եթե Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, նա տուժողի վրա կազդի՞»: «Նա հզոր դիվանագետ է»,- պատասխանեց Սուրեն Գեւորգյանը:
«Վախենում եք՝ ձեզ համոզի՞»,- հարցրեց դատավորը:
«նձ չի համոզի, բայց իր 5-րդ շարասյունով կահաբեկի, հետքերը կան արդեն: Նրա թափթփուկները արդեն…»,- ասաց տուժողի իրավահաջորդը:
Դատավորը դարձյալ հորդորեց կոռեկտ լինել, հիշեցրեց՝ սա դատարան է:
«Հոգիս վրդովված է: Ես քաղաքացի եմ, որին նա ոչնչացրել է»,- ասաց պարոն Գեւորգյանը:
Արսեն Նիկողոսյանն էլ ասաց՝ ցավում է, որ քաղաքացին կորուստ է ունեցել, բայց այդ հարցը չեն քննարկում դատարանում: