տուն Հասարակություն Իրավական Քոչարյանին գրավով ազատ չարձակելու բողոքը Վերաքննիչը վարույթ է ընդունել

Քոչարյանին գրավով ազատ չարձակելու բողոքը Վերաքննիչը վարույթ է ընդունել

269
0

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը ՀՀ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական֊տեղեկատվական համակարգից։

Պաշտպանները բողոքարկել են Քոչարյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը։

Բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին։