տուն Հասարակություն Իրավական Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին

Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին

215
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատական ակտը կհրապարակվի հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 7-ին։

Վերջինը ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը և նշեց, որ 10 տարի անց չի կարող հետ կանչել իր ստորագրած հրամանագիրը՝ շեշտելով, որ չի ժխտում՝ այն անձամբ է ստորագրել։

Խոսելով գրավով իրեն ազատ արձակելու և դատախազի առարկման մասին, որ ինքը կարող է ազդել գործի վրա՝ Քոչարյանը նշեց, որ ներկա մարդիկ տեսակով և բնավորությամբ իրենց թույլ չեն տա, որ փոխեն սեփական ցուցմունքը։ Նա նշեց, որ կյանքում նման մարդկանց հետ գործ չի ունեցել։

«Բոլորից շատ եմ շահագրգռված այս դատավարության արդարադատության մեջ»,- եզրափակեց նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here