Հարություն Հարությունյանը, մեկնաբանելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարդում եմ վերնագրեր` «Քոչարյանը վերադառնում է», «Քոչարյանի վերադարձի ուրվականը` ՀՀԿ-ում» և այլն:
Հոդվածագի´ր իմ բարեկամներ, ոչ ոք ոչ մի տեղ չի վերադառնում, հանգի´ստ եղեք, հանգի´ստ տարեք քննադատությունը: Մարդը ընդամենը որոշեց խոսել, մատնանշել առկա թերությունները և վերջ: Հո դուք էլ ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչնե՞ր չեք, որ այսքան ծանր եք տանում: Թե՞ սխալվում եմ….»։