Այսօր տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։ Դատարանի բակում են Քոչարյանի ազատ արձակելուն կողմ և դեմ քաղաքացիները։ Այնտեղ է նաև Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
Լրագրողների հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունի այսօր դատարանից, արդյոք կփոխվի՞ Քոչարյանի խափանման միջոցը, Քլոյանը պատասխանեց, որ խափանման միջոցի փոփոխության հարցը ժամանակը ցույց կտա։
Ինչ վերաբերում է Քոչարյանի ազատ արձակվելուն, Քլոյանի հայրը պնդեց, որ նա ազատության մեջ վտանգավոր կլինի․ «Իրա փողերի միջոցով նա ամեն ինչ կանի, հարուստ մարդ ա, մեծ շրջապատ ունի։ Մենք ուզում ենք, որ նա մնա կալանքի տակ, ու վկաները չվախելով գան, ազատ-արդար վկայություն տան»։