«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին: Ըստ թերթի աղբյուրների` «Քոչարյանը ինչ-որ առումով նեղացած է Պուտինից, քանի որ վերջին շրջանում երկու անգամ ցանկացել է հանդիպել Պուտինի հետ, վերջինս չի արձագանքել»:
Araratnews.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը նշել է. «Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի պատվին տրված ճաշկերույթի հրավեր չի ստացել, ու բացի դրանից էլ նա Հայաստանում չէր և մինչև հիմա էլ Հայաստանում չէ ու կվերադառնա միայն այս շաբաթվա մեջ»:
Մեր լրագրողի այն հարցին, թե արդյոք մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որի, Քոչարյանը նեղացած է Պուտինից, համապատասխանում է իրականությանը, թե ոչ, Սողոմոնյանը պատասխանել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Էմմա Պալյան