Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանին այսօր առավոտյան տեղափոխել էին Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտման։