տուն Հասարակություն Իրավական Քոչարյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանը կմնա կալանքի տակ

204
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած նիստում մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

Ըստ այդմ` Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդել էին գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։