տուն Հասարակություն Իրավական Քոչարյանը խուսափում է դատարանի դահլիճում հնչեցվելիք 70 հատոր նյութերի պարունակությունից․ Ա․ Քոչարյան

Քոչարյանը խուսափում է դատարանի դահլիճում հնչեցվելիք 70 հատոր նյութերի պարունակությունից․ Ա․ Քոչարյան

377
0

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անհրաժետ է համարում, որ «Մարտի 1»-ի գործով անցնող վկաների անտանգությունն ապահովվի։ Հանձնաժողովի նախագահի խոսքերը փոխանցում է  a1plus.am-ը:

«Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի պահվածքը հուշում է այն մասին, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի դատաքննությունը չսկսվի կամ ուշ սկսվի, ինչ-որ ակնկալիքներ ունեն։ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու լավագույն հարթակը դատարանի դահլիճն է: Եվ եթե ինքն ասելիք ունի, պետք է դատարանի դահլիճում ասի, իսկ ինքը խուսափում է դատարանի դահլիճում հնչեցվելիք 70 հատոր նյութերի պարունակությունից»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ եթե ակնկալիքը կապված է Սահմանադրական դատարանում տիրող ճգնաժամի հետ, ապա «դա էլ անիմաստ զբաղմունք է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here