«Ժամանակ»-ը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանը ուզում է ամեն գնով վիրահատվել, որպեսզի հիմնավոր պատճառ ունենա հոկտեմբերի 7-ին սկսվող դատավարությունը հետաձգելու համար:
Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը դիմելով Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ բողոքել է, որ ինքը տառապում է գիշերամիզությամբ և շագանակագեղձի ադենոմա ունի, մի առողջական խնդիր, որն ունեն 50-ն անց գրեթե բոլոր տղամարդիկ, բայց որի համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում միայն ծայրահեղ դեպքում, ինչը Քոչարյանի դեպքում բացակայում է: Մինչդեռ Քոչարյանը խնդրել է, որ Իզմիրլյանի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանն իր համար նման բժշկական պատմություն հորինի և հիմնավորի վիրահատական միջամտության անհրաժեշտությունը:
Չարչյանը այս հարցով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ բժշկական կենտրոնը գտնվում է Մայր Աթոռի տնօրինության տակ: Կաթողիկոսը հստակ հասկացրել է, որ ինքը ցանկություն չունի մասնակցելու նման կեղծարարությանը և նույնը խորհուրդ է տվել բժշկական կենտրոնի տնօրենին»:
Մանրամասները՝ թերթի համարում: