տուն Հասարակություն Իրավական Քննչական կոմիտեն՝ 14 տարվա սպանության մեղադրյալի մեղադրանքների մասին

Քննչական կոմիտեն՝ 14 տարվա սպանության մեղադրյալի մեղադրանքների մասին

331
0

Երեկ  14 տարի առաջ կատարված սպանության մեղադրյալ Վարդան Սիմոնյանի փաստաբան Յուրա Ավայանը մեզ տեղեկացրել է՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետն ու պետի տեղակալը խաբեությամբ ցուցմունք են կորզել մեղադրյալից:

Araratnews.am-ը  Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանին հարցրեց՝ Յուրա Ավայանի հայտարարությունը ճի՞շտ է: «Տարիներ առաջ տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է օրենքով իրականացված քննչական գործողույունների արդյունքում: Նախաքննություն իրականացնող մարմինը որևէ մեկի նկատմամբ ճնշում չի գործադրել և իր գործողությունների հիմքում դրել է օրինականության ապահովումը»,- պատասխանեց խոսնակը:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ իրավապահները 14 տարվա սպանություն էին բացահայտել: Նոր Արեշի բնակարաններից մեկի նկուղից հայտնաբերել են 82-ամյա Նինա Յաղուտյանի դիակը: Մեղադրյալ Վարդան Սիմոնյանը մեղքը չի ընդունում:

Սոնա Դավթյան