տուն Հասարակություն Իրավական Քննչական կոմիտեն՝ նորածնի վաճառքի հայտարարության մասին

Քննչական կոմիտեն՝ նորածնի վաճառքի հայտարարության մասին

1453
0

«Արմենիա» ԲԿ-ի բժիշկներին իր երեխայի վաճառքի համար մեղադրող Հայկուհի Խաչատրյանն օրեր առաջ հայտարարել էր՝ երեխան ոչ թե մահացել է, այլ նրան գնել է երկար տարիներ երեխա չունեցող Արտաշատում կամ Աշտարակում բնակվող մի ընտանիք:

Քանի որ գործը քննում է ՀՀ քննչական կոմիտեն, պարզաբանման համար զանգահարեցինք  Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանին: Ի պատասխան՝ նա ասաց. «Քրեական գործի շրջանակներում դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, հետևաբար՝ երեխայի ողջ լինելու մասին հայտարարությունները սուտ են»:

Մեզ դեռ չի հաջողվել կապ հաստատել և իր կատարած հայտարարության մասին մանրամասներ իմանալ երեխայի ծնողից՝ Հայկուհի Խաչատրյանից: Տեղեկացանք, որ տիկին Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով բժշկական կենտրոններից մեկում է: Կապ հաստատելուն եւ տեղեկություն լսելուն պես այն կհրապարակենք:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here