տուն Քաղաքական Հայաստան Քննարկվում է 12-րդ ծրագիրը` կոմունալ վճարումների մասով. Զարուհի Բաթոյան

Քննարկվում է 12-րդ ծրագիրը` կոմունալ վճարումների մասով. Զարուհի Բաթոյան

343
0

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի ասուլիսի ներածական մասից հետո նախարարը պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցերին:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ տեղեկատվական բազաները լուրջ խնդիրներ են առաջացնում ծրագրերն իրականացնելու հարցում: Նախարարն ասաց, որ մենք չենք բացառում, որ քաղաքացիները, ովքեր շահառու են, բայց չեն կարող ստանալ աջակցությունը, քանի որ կան տեղեկատվական և փաստաթղթավորման խնդիրներ:

Սոցապնախարարը նշեց նաև, որ շատ կարևոր է, որ մարդկային գործոնը բացառված է ծրագրերում: Ավտոմատ կերպով է տրամադրվում աջակցությունը և շահառուներին ընտրում է համակարգը:

Կապված արտակարգ դրությունը երկարաձգելու հետ՝ նախարարն ասաց, որ աջակցությունը, բնականաբար, չի կարող ամբողջապես լուծել խնդիրները, սրանք մեղմելու, իրավիճակը փոքր-ինչ լուծելու միջոց է: Քննարկումները շարունակվում են: Քննարկվում է 12-րդ ծրագիրը՝ կոմունալ վճարների առնչությամբ, արդյունքները կհրապարակվեն որոշումն ընդունելուց հետո:

Հայկ Մագոյան