տուն Սպորտ Քննարկվում է Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնանկության հարցը

Քննարկվում է Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնանկության հարցը

141
0

_67490240_165110124

«Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդի կարևոր անդամներն այս մրցաշրջանում առաջին անգամ բարձրացրել են թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հրաժարականի հարցը։ Ակումբի սեփականատեր Գլեյզեր ընտանիքը ներկայում իրոք պատրաստվում է պաշտոնանկ անել Մոյեսին և նոր մարզիչ հրավիրել։ Այս մասին հաղորդում է ESPN-ը։

Մոյեսի համար որոշիչ է դառնալու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը «Օլիմպիակոսի» հետ, ինչպես նաև Անգլիայի առաջնության «Վեսթ Հեմի» հետ խաղը։ Չի հասատատվել այն տեղեկությունը, որ Մոյեսի պաշտոնանկությունը պահանջել է սըր Ալեքս Ֆերգյուսոնը։ Բոբի Չարլտոնը շարունակում է աջակցել ներկայիս գլխավոր մարզչին։