տուն Քաղաքական Հայաստան Բրյուսելում կայացել է ՀՀ — ԵՄ Աշխարհագրական նշումների նիստը

Բրյուսելում կայացել է ՀՀ — ԵՄ Աշխարհագրական նշումների նիստը

265
0

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն — Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների և համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները: Ներկայացվել և քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հոդվածներ 230-240-ով ամրագրված դրույթների իրականացմանը և ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցերը:

Քննարկվել են նաև «շամպայն» և «կոնյակ» ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները և այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների առնչությամբ երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։

Նիստի ընթացքում կողմերը ընդունել են Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի Ընթացակարգային կանոնները և ձևավորել երկկողմ հարցման կետեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here