Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. հանրաքվեի ինստիտուտի ընդլայնում» թեմայով:
-Ընդհանրապես Սահմանադրական փոփոխությունների պահանջարկ ժողովրդի մեջ չկա:
Կարևորը որ ժողովուրդը կարողանա իրացնել պետական կառավարմանը մասնակցելու իր իրավունքը: Կարևոր է, որ ժողովուրդը դա իրականացնի ոչ թե մայդանների ձևով, այլ քաղաքակիրթ կերպով: Չենք կարող լինել մի քիչ անկախ, կամ մի քիչ ինքնիշխան,-այս մասին ասած փաստաբան Արտակ Զեյնալյանը:
-Սահմանադրական բարեփոխումները մեզ համար ընդունելի չեն, որովհետև ցանկացած բարեփոխում կարող է իրականացնել միայն լեգիտիմ իշխանությունը: Այսօր մեզ չի ասվում, թե ինչ հարց է դրվելու հանրաքվեի, ինչ ընթացակարգով է լինելու և այլն: Ինձ թվում է , հենց մեր 23 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ ուղիղ ժողովրդավարությունը չի ընդունում մեր հասարակությունը: Ըստ 2005-ի Սահմանադրության, ցանկացած ՏԻՄ իրավունք ունի հանրաքվե անցկացնելու, սակայն հավատ չունենք։ Այդ իսկ պատճառով չենք իրականացնում: Մեր Սահմանադրության երկրորդ կետն ամբողջ իշխանությունը տալիս է ժողովրդին ու այլ բան չի պատկերացնում: Եղել են քաղաքական կուսակցություններ, որ իրենց ընտրությունների ժամանակ, իրենց տեսլականներում նշել էին, որ Սահմանադրական փոփոխություններ պետք է լինեն: Բայց, որքան հիշում եմ, իշխող կուսակցությունը որևէ փոփոխություն չի իրականացրել : Եթե դու չես բերել քո տեսլականով, քո ծրագրով ինչի ես հիմա բերում:
Եթե հասնենք հաջորդ ընտրություններին, որևէ ուժ կբերի իր տեսլականը, ունենալով արդար ու վստահելի ընտրական համակարգ` կհաղթի ընտրություններում, կունենա հանրային այդ պատվերը,-ասաց ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: