տուն Լուրեր Քննարկում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում

Քննարկում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում

132
0

photoՆոյեմբերի 8-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր քննարկում՝ ամփոփելու «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, մարզպետարանների ներկայացուցիչներ, փորձագետներ, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ:

Փորձագետ Վահան Մովսիսյանը ներկայացրեց հանձնաժողովի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի իրականացրած վերլուծությունը՝ 2014 թ. պետական բյուջեի նախագծում մարզպետարանների կողմից իրականացվող ծախսերի վերաբերյալ: Կատարված աշխատանքի նպատակն է գալիք տարվա բյուջեի նախագծում մանրամասն ուսումնասիրել մարզպետարանների ծախսերը՝ պատկերացում կազմելու պետական քաղաքականության իրականացման շրջանակում մարզպետարանների դերի եւ նշանակության, ինչպես նաեւ պետական ծախսերի մեջ նրանց ներգրավվածության մասին:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ հանձնաժողովի անդամները ոլորտին վերաբերող առաջարկներ ներկայացրին: Նրանք կարեւոր համարեցին, որ պետական բյուջեի նախագծում մարզերի միջոցով իրականացվելիք ծրագրերի ֆինանսական ցուցանիշների հետ համատեղ կառավարությունը ներկայացնի նաեւ այնպիսի ոչ ֆինանսական ցուցանիշներ, որոնք հնարավորություն կստեղծեն պատկերացում կազմելու պլանավորված ֆինանսական միջոցների նպատակաուղղվածության եւ դրանց արդյունքների մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here