տուն Արցախ Քննարկում`Արցախում կորոնավիրուսի պատճառով. նախագահը հայտարարություն կանի

Քննարկում`Արցախում կորոնավիրուսի պատճառով. նախագահը հայտարարություն կանի

254
0

Արցախի նախագահը կորոնավիրուսի պատճառով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Նա այդ մասին գրել է «Ֆեյսբուքի» էջում: «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով մեր հանրապետությունում նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ հրավիրել: Լսել եմ պարետի առաջարկությունները, որոնց շուրջ ծավալել ենք կառուցողական քննարկումներ:

Ընդունված որոշումների, մեր անելիքների և համավարակի հետագա տարածման վտանգը կանխարգելելու թեմաներով վաղն առավոտյան՝ ժամը 09:30-ին, ֆեյսբուքյան իմ էջի ուղիղ եթերում մի շարք կարևոր հայտարարություններ կանեմ»,- տեղեկանում ենք նախագահի էջից:

%d bloggers like this: