տուն Քաղաքական Միջազգային Քլինթոնին տուգանել են Լոնդոնում` մեքենան սխալ կայանելու համար

Քլինթոնին տուգանել են Լոնդոնում` մեքենան սխալ կայանելու համար

213
0

000

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տուգանվել է Լոնդոնում` մեքենան սխալ կայանելու համար։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Դիվանագիտական առաքելությամբ Մեծ Բրիտանիայում գտնվող Քլինթոնի մեքենան մոտ 45 րոպե կայանած է եղել առանց տուրքը վճարելու։ Քլինթոնի անվտանգության ծառայության ներկայացուցիչները փորձել են համոզել ոստիկանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել և տուգանել Քլինթոնին 127 ֆունտ ստերլինգ։

Վեսթմիսթերյան աբբայության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Քլինթոնն ըմբռնումով կմոտենա այս իրողությանը, քանի որ Մեծ Բրիտանիայում բոլորն են հավասար օրենքի առջև։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here