ԱՄՆ սենատոր Հիլարի Քլինթոնը ցանկանում է ներգրավել հոլիվուդյան գործիչներին սոցիալական ծրագրերի իրագործման հարցում: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
Հիլարի Քլինթոնն այսօր ժամանում է Լոս Անջելես, որի նպատակն է Քլինթոն հիմնադրամի երկու նախաձեռնությունների առաջխաղացումը: Ծրագրերից մեկը վերաբերում է նախադպրոցականներին, իսկ երկրորդը` կամավորների ազգային ծառայությանը: Քլինթոնի առաջարկությանն արձագանքել են հոլիվուդյան մի քանի պրոդյուսերներ։ Քննարկումների ժամանակ մասնակիցները կփորձեն գտնել Քլինթոնի նախաձեռնության իրագործման տարբերակները: