տուն Քաղաքական Միջազգային Քիրա Նայթլին բացատրել է, թե ինչու է հրաժարվել անկեղծ տեսարաններում նկարահանվելուց

Քիրա Նայթլին բացատրել է, թե ինչու է հրաժարվել անկեղծ տեսարաններում նկարահանվելուց

490
0

Անգլիացի դերասանուհի Քիրա Նայթլին պատմել է, որ այլեւս չի մասնակցի անկեղծ տեսարանների նկարահանումներին: Աստղի խոսքով՝ նա միշտ իրեն հարմարավետ է զգացել աշխատանքի այդ պահերի ժամանակ, սակայն ամեն ինչ փոխվել է երկու դուստրերի ծնվելուց հետո, գրում է The Financial Times-ը:

«Իրականում ես գոհ եմ իմ մարմնից։ Բայց ես չեմ ուզում մերկ կանգնել ամբողջ նկարահանող խմբի առջեւ։ Չեմ կարծում, որ անհրաժեշտ է ցույց տալ իր մարմինը։ Երկու դուստրերի ծնվելուց հետո կրծքերս այն չեն», — կատակել է աստղը։

Նայթլին հավելել է, որ իրեն դուր չի գալիս, որ այժմ կինեմատոգրաֆը լեփ-լեցուն է բացահայտ տեսարաններով եւ դրանք ավելի ու ավելի համարձակ են դառնում: Այդ իսկ պատճառով նա դիմում է կրկնորդների օգնությանը, որոնց ինքն է ընտրում։  Օրինակ՝ «Հետեւանքներ» ֆիլմում, որում Քիրան գլխավոր դեր է խաղացել, դերասանուհին արդեն օգտվել է նմանակի ծառայություններից ։

«Իրականում նա իմ բարելավված տարբերակն է։ Նա ունի գեղեցիկ մարմին, այնպես որ նա կարող է դա անել իմ փոխարեն։ Ինձ մնում է միայն գնահատել նմանությունը եւ հավանություն տալ վերջնական ընտրությանը», — հայտարարել է Քիրան։