տուն Քաղաքական Միջազգային Քիչ հավանական է, որ Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա․ The Independent

Քիչ հավանական է, որ Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա․ The Independent

342
0

Ukraine-RegionsEngl4

The Independent-ը գրում է, որ Կիևում ձևավորված նոր կառավարությունը քիչ հավանական է, որ սադրի Կրեմլին՝ ռազմական միջամտություն իրականացնել Ուկրաինայում։ Նշվում է, որ քչերն էին կասկածում, որ Ղրիմն է դառնալու արևմտամետ կառավարության և Ռուսաստանի միջև պայքարի ամենաթեժ կետը։

Նախկինում եվրոպական շատ պատերազմներ սկսվել են էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու պատրվակով։ Ղրիմը կարող է դառնալ նման պատերազմի օրինակ։ Սակայն կան նաև բազմաթիվ այլ գործոններ, որոնք թույլ են տալիս մտածել, որ միջամտություն չի լինի։ Քիչ հավանական է, որ Կիում նոր կառավարությունը ինչ-որ քայլի գնա Կրեմլին սադրելու և պատերազմ հրահրելու համար, օրինակ՝ պահանջելով դուրս բերել ռուսական սևծովյան նավատորմը Սևաստոպոլից։

Վլադիմիր Պուտինն, իր հերթին, կրկնակի անգամ պետք է մտածի նման քայլի գնալու համար։ Ուկրաինան իր 46 միլիոնանոց բնակչությամբ ամենևին էլ նման չէ փոքր Վրաստանին։ Թեպետ Ղրիմում ռուս բնակչությունը մեծամասնություն է կազմում, բայց պարբերականը հիշեցնում է, որ այստեղ քիչ չեն նաև ուկրաինացիներն ու թաթարները, որոնք դեմ են Ռուսաստանի միջամտությանը իրենց երկրամասում։