Անդրադառնալով Սոչիում կայանալիք Սարգսյան- Ալիև հանդիպմանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ հանդիպման ընթացքում կողմերը կգան որոշակի երկխոսության:
«Այս լարված իրավիճակի պատճառն է նաև այն, որ Ադրբեջանի հանրապետությունը քաղաքական հանդիպումներից առաջ լարված իրավիճակ է ստեղծում: Կարծում եմ` այս հանդիպումը հնարավորություն կտա երկխոսություն սկսելու, համապատասխան լուծում տալու,- ասաց նախարարն ու հավելեց. «Քիչ հավանական է, որ հանդիպումից հետո էլ պահպանվի լիարժեք հրադադար»: