տուն Լուրեր Քիչ հավանական է, որ առաջիկայում Ուկրաինան դուրս գա ճգնաժամից. քաղաքագետ

Քիչ հավանական է, որ առաջիկայում Ուկրաինան դուրս գա ճգնաժամից. քաղաքագետ

118
0

289750_16_9_large_546

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ քիչ հավանական է, որ առաջիկայում Ուկրաինան դուրս գա ճգնաժամից:

«Այն, թե ինչ ավարտ կունենա կամ չի ունենա ուկրաինական ճգնաժամը, հնարավոր է, ոչ ուղղակի ազդեցություն ունենա նաև Հայաստանի վրա: Բայց շատ ավելի կարևոր է այն, ինչ կհաջորդի դրան: Այս ճգնաժամն ուղղակիորեն ազդում է Արևմուտք -Ռուսաստան հարաբերությունների վրա, ինչպես նաև Ռուսաստանի` տարածաշրջանում զբաղեցրած դիրքի վրա»,- ասաց նա` լրագրողների հետ հանդիպմանը:

Քաղաքագետի կարծիքով` Մինսկում տեղի ունեցած հանդիպումը ևս ոչ մի արդյունք չտվեց:

«Ես չեմ կարծում , որ ՆԱՏՕ-ի հանդիպումն այդ իմաստով ինչ-որ բանի կհանգեցնի, և ճգնաժամը դեռևս, ցավոք, շարունակվում է: Ես չեմ կարծում, որ մոտակա օրերին այս հարցում կարելի է հանգել ինչ-որ համաձայնության: Ես տեսնում եմ, որ Եվրամիությունում բավական լուրջ դիմադրություններ կան սանկցիաների ներդրման հետ կապված»,- հավելեց քաղաքագետը: