տուն Արցախ Քիչ առաջ դիմավորեցինք Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին. Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ դիմավորեցինք Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին. Արայիկ Հարությունյան

268
0

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել.

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը:

Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա Վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»: