տուն Հասարակություն Քիչ առաջ Երեւանում սպանություն է տեղի ունեցել

Քիչ առաջ Երեւանում սպանություն է տեղի ունեցել

2363
0

Shamshyan.com-ի հաղորդմամբ, քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։

Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի առաջին տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սպանվել է հրազենից։ «Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը, դատախազի տեղակալ Արմեն Մուրադյանն ու ավագ դատախազ Վարդան Հարությունյանը»,-գրում է աղբյուրը։  

Նշենք, որ դեպքի վայրում է նաեւ Երեւանի ոստիկանապետ Գարիկ  Ղուկասյանը: