տուն Լուրեր Քինգբոքսինգի աշխարհի չեմպիոն Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 12 տարի ազատազրկման

Քինգբոքսինգի աշխարհի չեմպիոն Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 12 տարի ազատազրկման

202
0

download (2)

Ճանաչված մարզիկ, քինգբոքսինգի աշխարհի, Եվրոպայի, ԱՊՀ երկրների բազմակի չեմպիոն Վարաժ Մանուկյանի դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է Aravot.am-ըˋ նշելով, որ դատավճիռը հրապարակել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը

Վարաժ Մանուկյանը մեղադրվել է Դավիթ Օհանյանի սպանության համար:

Դատական նիստերը լուսաբանելու ժամանակ դատարան եկած վկաները, ինչպես նաեւ տուժողի մայրը, եղբայրը հանդես են եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ իրենց որդուն սպանողը ոչ թե Վարաժ Մանուկյանն է, այլ սպանության թելերը տանում են այլ ուղղությամբ:

Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը կբողոքարկի դատավճիռը:


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here