Աշխարհի ամենահայտնի աղջիկներից մեկը` Քիմ Քարդաշյանն ու նրա ապագա ամուսինը զայրացել են Louis Vuitton-ի ղեկավարության պահվածքի վրա: Պարզվում է, երբ Քենին ու Քիմը մեկնել են Փարիզ, Քենին դիմել է Louis Vuitton-ի ղեկավարության հանդիպման առաջարկով, վերջիններս մերժել են: Այն ինչ, մեր փեսան ցանկացել է պարզապես համագործակցություն առաջարկել: Այժմ Քենին եւ ՔԻմը կոչ են անում իրենց երկրպագուներին, գոնե, ժամանակավորապես բոյկոտել Louis Vuitton բրենդը, ղեկավարներին տեղը դնելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Louis Vuitton-ի առաջին կոշիկի հավաքածուի հեղինակը հենց ռեփեր Քենի Ուեստն էր: Նա այդ հավաքածուով հանդես եկավ Փարիզի մոդայի շաբաթին:
Քենիին զայրացնում է նաեւ այն, որ Louis Vuitton-ի արտադրանքը շատ թանկ է, եւ, որ իրենց երկրպագուները ստիպված են ամիսներ շարունակ աշխատել, գումար կուտակել այդ բրենդի գոնե մեկ իր ունենալու համար: