
Վերջին շրջանում ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հարաբերությունների սրման մասին նրանց շրջապատում խոսակցություններ հաճախ են լինում: Այս մասին գրում է բրիտանականն The Mirror պարբերականը:
Նշվում է, որ նրանք լարված են միմյանց նկատմամբ: Ըստ լրատվամիջոցի՝ զույգը չի կարողանում լեզու գտնել 4 երեխաների խնամքի հարցում: Կարանտինի ընթացքում ռեփերը փորձում է ժամանակ հատկացնել իր աշխատանքին, կենտրոնացել է իր ստեղծագործական գործունեության վրա, եւ երեխաների խնամքով հիմնականում ստիպված է զբաղվել Քիմը: Վերջինս էլ սովորականից շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ եւ չի հասցնում բավականաչափ զբաղվել իր բիզնեսով ու դասերով (իրավաբանություն է սովորում): Արդյունքում նրանք պարբերաբար վիճում են: