Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Քրիս Համֆրիսի նվիրած 20 կարատանոց նշանադրության մատանին, հեղինակավոր Christie’s աճուրդի տան կողմից վաճառվել է 749 հազար դոլարով: Daily Mail-ը նշում է, որ հսկայական ադամանդով մատանին Նյու Յորքում կայացած աճուրդում գնել է անհայտ մի մարդ։ Նշենք, որ մատանու մեկնարկային գինը եղել է 200 հազար դոլար։ Քարդաշյանի ամուսնությունը Համֆրիսի հետ տևել է ընդամենը 72 օր։ Այժմ նրա սիրելին է ռեփեր Քանյե Ուեսթը, որից Քարդաշյանն այս տարի դուստր է ունեցել։